211652_close_icon
views-count44067 դիտում article-date 18:13 13-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. Հարազատ եղբայրներից մեկի խարդախության պատճառով մյուսը զրկվել է երկու բնակարաններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈԻԹ

Մեր օրերում պատահում են ամեն տեսակի խարդախություններ, նույնիսկ հարազատ եղբայրների միջև: Նման մի դեպք է Խոսրովիկ Հովհաննիսյանի և նրա եղբոր՝ Գառնիկ Հովհաննիսյանի միջև պատահածը, երբ եղբայրը բնակարանը տրամադրել է եղբորը բնակվելու համար, որպեսզի այլ բնակարանում վարձ չտա, ինքը կատարել բոլոր կոմունալ վճարումները, սակայն լավության դիմաց ստացել այն, որ զրկվել է սեփական բնակարանից: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Խոսրով Հովհաննիսյանը ասաց. -1981 թվականին գնել եմ Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի 52-ա տունը, տան ամբողջ գումարը վճարել եմ և գրանցել իմ անունով: Այնուհետև իմ թույլտվությամբ 1995 թ եղբորս՝ Գառնիկ Հովհաննիսյանի ընտանիքը՝ կնոջ՝ Կարինե Մարգարյանի և զավակների հետ ժամանակավորապես տեղափոխվել ու բնակվել են այդ տանը,մինչև իրենց բնակարանի հարցի լուծումը: 2009 թվականին գումար էր պետք, և լիազորագիր տվեցի եղբորս՝ Գ. Հովհաննիսյանին, Եղիազարյան փողոցի 52/2 հասցեում գտնվող տունը վարկ ձևակերպելու համար, սակայն 2-3 ամիս անց անվավեր ճանաչեցի այն, որի մասին տեղյակ պահեցի եղբորս, քանի որ տունը գրավադնելու կամ վաճառելու անհրաժեշտություն այլևս չկար, և խնդրեցի եղբորս տունը ազատել, սակայն նա հրաժարվեց: Բազմաթիվ նախազգուշացումներից հետո 2012 թվականին հայցադիմում ներկայացրի դատարան՝ ընդդեմ Գ. Հովհաննիսյանի, Կ. Մարգարյանի, Արմեն և Հայկազ Հովհաննիսյանների, Հասմիկ Ալեքսանյանի Եղիազարյան փողոցի 52/2 հասցեից վտարելու պահանջի մասին, իսկ Գ. Հովհաննիսյանը և Կ. Մարգարյանը հակընդդեմ հայց ներկայացրին ընդդեմ ինձ և կնոջս՝ տունը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Երևանի Աջափնյակ և դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2013 թ. թիվ ԵԱԴԴ 0439 /02/ 12 վճռի Խոսրովիկ Հովհաննիսյանի հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել. Երևանի Եղիազարյան փողոցի 52/2 տունը ճանաչվել է տիրազուրկ ձեռքբերման վաղեմության ուժով Կարինե Մարգարյանի, Գառնիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը: Խոսրովիկ Հովհաննիսյանը եղբոր՝ Գառնիկ Հովհաննիսյանի գործողությունների արդյունքում կորցրել է նաև իր մյուս՝ Ք .Երևան Դավթաշեն 1-ին փող 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տունը, ամեն միջոցի դիմել է եղբորն ունեզրկելու, սնանկացնելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր