211652_close_icon
views-count8437 դիտում article-date 23:21 12-07-2017

Թուրքիայում բռնության վտանգ կա հուլիսի 15-ին և 16-ին. ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոնություն և զգուշություն պահպանել: Հաղորդում է ria.ru-ն: Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հատկապես զգոնություն պահպանել հուլիսի 15-ից 16-ը, երբ լրանում է Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: «Տեղեկացնում ենք Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ հուլիսի 15-ին և դրան նախորդող օրերին, այդ երկրում կարող են տեղի ունենալ զանգվածային միջոցառումներ, ինչպիսիք են հասարակական վայրերում կազմակերպված ցույցերը և հանրահավաքները` կապված հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: ԱՄՆ դեսպանատունը զբոսաշրջության և ապրելու նպատակով Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգուշություն և խուսափել զանգվածային հավաքներին և միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է Անկարայի ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ: Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել նաև հետևել տեղական մամուլին և զգուշացրել, որ Թուրքիայում նույնիսկ խաղաղ հավաքները առճակատման և բռնության վտանգ են պարունակում:

Նմանատիպ նյութեր