211652_close_icon
views-count18781 դիտում article-date 22:42 12-07-2017

Վիվառոն մասնակցում է խաղային բիզնեսի միջազգային խոշոր կոնֆերանսին

Այս օրերին Ամստերդամում ընթանում է միջազգային մեծ կոնֆերանս, որին մասնակցում են խաղային բիզնեսի ոլորտի ամենահայտնի և հեղինակավոր ընկերությունները: Բնագավառի ներկայացուցիչների այս հավաքը երկրորդն է աշխարհում, Լոնդոնի գործընկերային մեծ համաժողովից հետո: Չորս օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 4000 պատվիրակներ մասնակցելու են ցուցահանդեսների ու շնորհանդեսների, լսելու են մոտ 100 ելույթներ, ներկայացնելու են սեփական ընկերության առաջարկները: Ամենամյա խոշոր Amsterdam Affiliate Conference-ին կրկին մասնակցում է հայկական Վիվառո ընկերությունը՝ իր ՎիԲեթ միջազգային բրենդով: Խաղային բիզնեսի համաշխարհային էլիտայի կողքին Վիվառոն պատվով է ներկայանում իր արտադրատեսակներով և գործընկերային առաջարկներով: Այցելուներին ընկերությունը գրավում է ոչ միայն բացառիկ ու շահավետ առաջարկներով, այլև գեղեցիկ և ինքնատիպ ձևավորված տաղավարներով: Վիվառոն մեկ անգամ ևս պատվով է ներկայացնում Հայաստանը բարձր մակարդակի միջազգային հավաքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր