7709 դիտում
20:45 12-07-2017
«Ինտերպոլ»-ը մերժել է Արցախ այցելած չեխ պատգամավորին ձերբակալելու Ադրբեջանի դիմումը
«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը: Այդ մասին հայտնում է չեխական radio.cz լրատվական կայքը:
Ադրբեջանի կողմից այդպիսի դիմում ներկայացնելու պատճառ հանդիսացել է փետրվարին Շտետինայի այցը Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները:
Չեխական կողմն էլ այս առիթով հայտարարել է, իբր, Ադրբեջանն այս քայլով ցանկանում է խուսափել միջազգային հանրության կողմից իր համար բացասական արձագանքներից ու գնահատականներից:
Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմիր Շտետինային (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Շտետինայի վերաբերյալ դիմումի մերժումը ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակի» ձախողումն է:
Նմանատիպ նյութեր
838 դիտում
19:33 15-09-2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը
4728 դիտում
09:32 28-05-2016
Ադրբեջանի սև ցուցակում ավելացավ ևս մեկ Արցախ այցելած պաշտոնյա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել