211652_close_icon
views-count5844 դիտում article-date 20:04 12-07-2017

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում

Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 18-19-ը Բաքվում եռակողմ հանդիպում կունենան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ և եռակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Օզորալը հայտնել է նաև, որ հուլիսի 18-19-ը Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մաքսային կառույցների ղեկավարների հանդիպումը:

Նմանատիպ նյութեր