211652_close_icon
views-count8365 դիտում article-date 18:57 12-07-2017

Լևոն Արոնյանը կպայքարի Պանտելա Հարիկրիշնայի հետ. FIDE Grand Prix

Շվեյցարիայի Ժնև քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարում հանգստյան օրվանից հետո հուլիսի 12-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները: Արոնյանը սպիտակներով կխաղա Պանտելա Հարիկրիշնայի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին: 5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարը 3 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որոնք հավաքել են 3.5-ական միավոր և այս տուրում կմրցեն իրար հետ: Նախորդ 5 պարտիաներում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի և Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաև հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին: Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Նմանատիպ նյութեր