211652_close_icon
views-count13110 դիտում article-date 16:33 12-07-2017

Տեսահոլովակի պրեմիերա. Աննա Մանուկյան - «Տերևների պար»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագիծը ներկայացնում է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանին` իր «Տերևների պար» ստեղծագործությամբ: Նախագծով նպատակ ունենք դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ, քանի որ կարևորում ենք դասական երաժշտության ստեղծումն ու տարածումը: Բացի այդ, մեր առջև խնդիր ենք դրել աջակցել շնորհալի երիտասարդներին՝ ներկայանալու հանրությանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Ռոնովն է: Աննա Մանուկյանը գերազանց ավարտել է երաժշտական դպրոց, քոլեջ, այնուհետև սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 2012 թվականին թողարկվել է Աննայի առաջին ձայնասկավառակը, որում ներառված է եղել «Տերևների պար» ստեղծագործությունը, այն Աննան գրել է դեռևս 12 տարեկանում: Այս ստեղծագործության մեջ հեղինակը փորձել է երաժշտության լեզվով վերարտադրել աշնանային տեսարան: Նախագիծը շարունական բնույթ է կրում, մասնակիցներին ընտրում է ֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհուրդը (ք. Երևան, Աբովյան 2):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր