211652_close_icon
views-count7440 դիտում article-date 23:04 11-07-2017

Մասուդ Բարզանին բանակցում է եվրոպացիների հետ Իրաքի Քրդստանի անկախության հարցի շուրջ

Իրաքյի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին դիվանագիտական հատուկ պատվիրակության հետ այսօր ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Սեպտեմբերին անկախության հարցով հանրաքվեի պատրաստվող Իրաքի քրդերի առաջնորդը Բրյուսելում հանդիպումներ կունենա եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Իրաքի տարածքում ձևավորվող Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է 2017թ. սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում: Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Իրաքի Քրդստանի հանրաքվեն սարսափելի սխալ է որակվել:

Նմանատիպ նյութեր