211652_close_icon
views-count22447 դիտում article-date 20:46 11-07-2017

Facebook-ը մահացած երեխայի լուսանկարը տարածելու համար արգելափակել է ադրբեջանական ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին

Ադրբեջանի իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի շահերը սպասարկող Haqqin.az լրատվական գործակալության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլաևի ֆեյսբուքյան էջը Facebook-ն արգելափակել է: Պատճառը հուլիսի 4-ին շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած 2-ամյա երեխայի նկարներն իր էջում տարածելն է: Facebook-ի ղեկավարությունը գնահատել է իրավիճակը, որպես օգտատիրոջ կողմից «հասարակական նորմի խախտում»: Արդյունքում Ֆաթուլլաևի ֆեսյբուքյան հաշիվն արգելափակվել է: Ուշագրավ է, որ սադրիչ գործողություններից հետո հենց Haqqin.az-ը և նրա ղեկավարն էր սկսել մահացած ադրբեջանցիների լուսանկարների տարածումը՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ադրբեջանական ու միջազգային հանրությանը:

Նմանատիպ նյութեր