211652_close_icon
views-count4732 դիտում article-date 19:23 11-07-2017

ԻՊ-ի զինյալները հայտարարել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին

«Իսլամական պետության» զինյալները հայտարարել են ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զոհվելու մասին: Ինչպես հայտնում է TACC-ը` այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավա նահանգից աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԻՊ-ի զինյալները կարճ հայտարարություն են տարածել, որում հայտնել են իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին, ինչպես նաև նշել, որ առաջիկայում կհայտնեն նոր «խալիֆի» անունը:

Նմանատիպ նյութեր