211652_close_icon
views-count10183 դիտում article-date 21:15 10-07-2017

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն

Հուլիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն, որն իր մեջ ներառում է տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 11 հոլդինգ՝ նավթի և գազի արդյունահանում և վերամշակում, հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն, ապահովագրություն, դեղագործություն, ցեմենտի արտադրություն և այլն: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպեց «Շասթա» ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ռեզա Նոուռուզզադեի, ինչպես նաև ընկերության մի շարք հոլդինգների ղեկավարների հետ: Հանդիպանը քննարկվեցին Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության հեռանկարները: Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններն ու առավելությունները, գործարար միջավայրի վիճակը, Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, ընկերության ներկայացուցիչներին փոխանցվեց անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության, օրենսդրության և ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր