211652_close_icon
views-count7351 դիտում article-date 20:06 10-07-2017

Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Սամբոյի Հայաստանի հավաքականը հուլիսի 6-8-ն Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարին: Մեր սամբիստներից բրոնզե մեդալ են նվաճել 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ Վահագն Չալյանը: Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 պետության շուրջ 200 մարզիկ:

Նմանատիպ նյութեր