211652_close_icon
views-count82590 դիտում article-date 19:11 10-07-2017

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ГАЗ 3110 -ը բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը. Կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում՝ Կարմիր գյուղում, ГАЗ 3110 մակնիշի 01 OU 614 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կարմիր գյուղի բնակիչ 19-ամյա Հարություն Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նույն գյուղի բնակիչ 17-ամյա Նարեկ Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը Գավառի ոստիկանապետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանը: Փաստի առթիվ Թ. Չանդոյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր