211652_close_icon
views-count14375 դիտում article-date 21:00 10-07-2017

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը կատարել է Մոցարտ և Բեթհավեն

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգն անկացվել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։ Այս փառատոնը ավելի քան 50 տարվա պատմություն ունի, և անցկացվում է 1258 թվականին հիմնադրված Chorin վանական համալիրում։ «Կորինյան երաժշտական ամառ» փառատոնը հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների և երաժշտախմբերի։ Հուլիսի 9-ի համերգային ծրագրում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի 9-րդ կոնցերտը, Լյուդվիգ վան Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան «Հերոսական»։ Որպես մենակատար հանդես է եկել գերմանացի դաշնակահար Մարտին Շթադֆելդը, որը բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում Echo Klassik մրցանակի քառակի դափնեկիր է։ Սա Սերգեյ Սմբատյանի և Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախմբի հետ առաջին համագործակցությունն է:

Նմանատիպ նյութեր