211652_close_icon
views-count12400 դիտում article-date 16:40 09-07-2017

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումն ազդարարվեց ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ ծիրանօրհնեքով, որի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի այն անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում: Ծիրանօրհնեքը գեղեցիկ երաժշտական կատարումներով զարդարեց Անդրանիկ սարկավագի ղեկավարած երգչախումբը: Այս մասին հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/898036/oske-tsiran-kinoparatoni-bacumn-azdararvec-tsiranorhneqi.html]«Արմենպրեսը»[/url]: Մասնակցեցին փառատոնի կազմակերպիչները, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Շատ եմ կարևորում այս միջոցառումը, քանի որ այն Հայաստանի նշանակալի մշակութային իրադարձություններից է, որն իր ուրույն տեղն ունի այս դաշտում: Կարծում եմ, որ մեր երկիրը, մեր ավանդույթներն ու սովորույթները աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցը նաև արտերկրի ֆիլմերը մեզ մոտ ցուցադրելն է: Այս փառատոնը տալիս է այդ հնարավորությունը: Ուրախ եմ, որ կինոփառատոնը բացվում է ծիրանօրհնեքի գեղեցիկ հայկական արարողությամբ»,- նշեց փառատոնի հյուր, Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Մարկ Գրիգորյանը: «Հույս ունեմ, որ մեզ համար դժվար չի լինի ճիշտ ընտրել արժանի ֆիլմերը, քանի որ բոլորն էլ լավն են ու հետաքրքիր. Կարծում եմ` կտեսնենք հզոր կինոնկարներ»,- ասաց Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը: Ծիրանօրհնեքը մեծ խնդությամբ ընդունվեց բոլոր ներկաների կողմից: Երգչախմբի անդամները օրհնված միրգը բաժանում էին հյուրերին, անցորդներին ու հաճելի օր մաղթում նրանց:

Նմանատիպ նյութեր