211652_close_icon
views-count6330 դիտում article-date 16:28 09-07-2017

Պատմությունը ցույց կտա, թե ահաբեկիչն ով է. ընդդիմադիր կուսակցությունը հակադարձել է Էրդողանին

«Պատմությունը ցույց կտա, թե ահաբեկիչը ով է», - այսպես է պատասխանել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սելահաթթին Դեմիրթաշին ուղղված հայտարարությանը: Հիշեցնենք, օրեր առաջ G-20 գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Էրդողանն ահաբեկիչ էր անվանել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։ Ընդդիմադիր կուսակցությունը Դեմիրթաշին անվանել է 6 մլն ընտրողի ներկայացուցիչը, այդ ժողովրդի հույսն ու նրանց ներկայացուցիչը, գրում է թուրքական artigercek.com կայքը: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը 2016թ.-ի նոյեմբերի 4-ին ձերբակալվել են և գտնվում են անազատության մեջ: Թուրքիայում Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Նմանատիպ նյութեր