211652_close_icon
views-count5379 դիտում article-date 12:55 09-07-2017

Թրամփը G20 գագաթնաժողովը որակել է «ցնցող հաջողություն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայում անցկացված «Մեծ քսանյակի» գագաթաժողովն անվանել է ցնցող հաջողություն, չնայած Կլիմայի փոփոխությունների թեմայով ԱՄՆ-ի և մյուս երկրների տարաձայնություններին: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40547181]BBC[/url]-ին: Ամփոփիչ մամլո ասուլիսում Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը հայտարարել է, որ ափսոսում է Կլիմայի հարցում Թրամփի դիրքորոշման համար: Մերկելը շնորհակալություն է հայտնել մյուս 19 երկրներին, որոնք Կլիմայի փոփոխության համաձայնգրի պահպանման կողմ են արտահայտվել: Ավելի ուշ Դոնալդ Թրամփը «Թվիթերում» գրել է. ««Մեծ քսանյակի» գագաթնաժողովը ցնցող հաջողությամբ ընթացավ: Այն հրաշալի էր կազմակերպվել կանցլեր Անգելա Մերկելի կողմից: Շնորհակալություն»: Թրամփը իր Պուտինը հանդիպումը նույնպես ցնցող է որակել: Իր հերթին Պուտինը անդրադառնալով Թրամփի հետ հանդիպմանը նշել է, որ Թրամփը շատ հարցեր է տվել և նրան «ռեալ հետաքրքրում էին որոշ մանրամասներ»: «Ես որքան ի վճակի էի, պատասխանեցի. պատասխանեց բոլոր այդ հարցերին, պատմեցի ԱՄՆ նախորդ ղեկավարության հետ իմ երկխոսությունների մասին, այդ թվում իմ և նախագահ Օբամայի երկխոսությունների մասին»,- ասել է Պուտինը գագաթնաժողովը լուսաբանող լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր