211652_close_icon
views-count4415 դիտում article-date 11:09 09-07-2017

G20-ի առաջնորդները պայմանավորվել են պայքարել պրոտեկցիոնիզմի դեմ

«Մեծ քսանյակի» անդամ երկրների ղեկավարները Համբուրգում կայացած գագաթնաժողովի ավարտին որոշում են ընդունել, որի համաձայն՝ պայմանավորվել են կարոևոր հարցերի շուրջ: Երկրների ղեկավարները հանդես են եկել պրոտեկցիոնիզմի (հովանավորչություն) դեմ, սակայն ընդունել են տնտեսության համար պաշտպանիչ միջոցառումների դրական դերակատարումը: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կարող է կանոններ սահմանել միջազգային առևտրի համար, սակայն պայմանավորվել են առևտրի համար բաց պահել միջազգային շուկաները: Երրորդ կարևոր խնդիրը կլինայի փոփոխությունների դեմ պայքարի հարցն է եղել, սակայն մասնակիցներից ԱՄՆ-ն չի ստորագրել այդ համաձայնագիրը: G20-ի գագաթնաժողովի արդյունքում որոշում է ընդունվել պայքարել ահաբեկչության, աղքատության և սովի դեմ:

Նմանատիպ նյութեր