211652_close_icon
views-count19848 դիտում article-date 14:34 08-07-2017

Փոթիում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են կենտրոնական փողոցները

Վրացական Փոթի քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով կենտրոնական փողոցների մի մասը հեղեղվել է: Այդ մասին հայտնում է apsny.ge կայքը: Բնակիչների խոսքերով՝ խնդիրներն առաջացել են ջրահեռացման համակարգի անսարքության հետևանքով: Վտանգ կա, որ տեղումների շարունակվելու դեպքում ջուրը կարող է լցվել շինությունների առաջին հարկը: Փոթիի քաղաքապետարանից հայտնել են, որ ջրահեռացման համակարգերն անսարք չեն ու աշխատում են, պարզապես տեղումները չափից շատ են:

Նմանատիպ նյութեր