211652_close_icon
views-count9553 դիտում article-date 13:12 08-07-2017

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի վաճառքը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպ տեղի ունեցավ: Այս մասին հյատնում է Asbarez-ը: Ինչպես նշում է աղբյուրը` նման առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլինը, որը նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է: Այս հարցում նրան աջակցություն են հայտնել մի շարք գործընկերներ: Դեմոկրատ կոնգրեսականը ցանկություն են հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները Թուրքիային չվաճառեն ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչները:

Նմանատիպ նյութեր