211652_close_icon
views-count5309 դիտում article-date 23:38 07-07-2017

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատել հուլիսի 9-ից

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հարավարևմտյան շրջանում հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ: [url=http://hosted.ap.org/dynamic/stories/E/EU_UNITED_STATES_RUSSIA_SYRIA?SITE=AP&SECTION=HOME&TEMPLATE=DEFAULT&CTIME=2017-07-07-13-35-21]Associated Press[/url]-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նշում է, որ այդ համաձայնագիրը նոր մակարդակի կհասցնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու փորձին: Միևնույն ժամանակ աղբյուրները չեն բացահայտել համաձայնագրի մանրամասներն ու դրա իրագործման եղանակը: Նրանց խոսքով` հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հուլիսի 9-ին` Դամասկոսի ժամանակով 12:00-ին: Նշվում է, որ Հորդանանն ու Իսրայելը ևս մասնակցություն կունենան այդ համաձայնագրի իրագործմանը: Նշվում է, որ այդ երկրները կիսում են Սիրիայի հարավային սահմանը, որտեղ վերջերս ավելացել է ռազմական գործողությունների քանակը: Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Թրամփի հանդիպումը Համբուրգում տևել է 2 ժամ 20 րոպե` ավելի երկար, քան նախատեսվում էր:

Նմանատիպ նյութեր