211652_close_icon
views-count6169 դիտում article-date 13:43 07-07-2017

ԱՄՆ-ից Չինաստան թռչող օդանավում ուղևորը փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ. կա 3 վիրավոր

Delta Аir Lines ավիաընկերության օդանավի ԱՄՆ-ի Սիեթլից Պեկին թռչող ուղևորներից մեկը փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը մարմնական վնասվածքներ է հասցրել 3 հոգու: Միջադեպը տեղի է ունեցել Boeing 767-ում՝ թռիչքից քիչ անց: Ագրեսիվ տղամարդուն հաջողվել է հնազանդեցնել: Պատահարի պատճառով օդաչուն որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Սիեթլի օդանավակայանում միջադեպի մեղավորին հանձնել են իրավապահ մարմինների ձեռքը: Միջադեպի հետևանքով տուժել է 2 ուղևոր և անձնակազմի մեկ անդամ, սակայն նրանց վնասվածքների բնույթի մասին չի հաղորդվում: Boeing 767-ի ուղևորները ավելի ուշ կմեկնեն Պեկին, հայտնում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր