211652_close_icon
views-count11567 դիտում article-date 12:23 07-07-2017

«AVAZAR-BUS» ընկերությունը իր ներողամտությունն է հայցում ուղևորներից՝ պատճառված անհանգստությունների համար

«AVAZAR-BUS» ընկերությունը, արձագանքելով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը, պարզաբանում է. «՛՛ԱՎԱԶԱՌ՛՛ ընկերությունը ուղևորափոխադրումներով զբաղվում է 1998թ.-ից մինչ օրս: Սույն թվականի հունվար ամսին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հայտարարված մրցույթին և հաղթող ճանաչվել Երևան-Վոլգոգրադ –Սարատով-Սամարա –Ուֆա ուղղությամբ: Բոլոր մեքենաները հանդիսանում են ընկերության սեփականությունը: Ընկերության բոլոր ավտոբուսները ներառված են ընկերության կայքում (avazar-bus.am), բացի ընկերության մեքենաներից, այլ մեքենաներ չեն շահագործվում: Ընկերությունը կատարում է կանոնավոր փոխադրումներ,ըստ ՛՛ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ՛՛ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն: Փոխադրամիջոցների շարժման սկզբնակետ է համարվում Հարավային ավտոկայարանը: Մինչ ավտոբուսների երթ դուրս գալը մեքենաները տեխզննման են անցկացվում ընկերությանը պատկանող տեխզննման կայանից: Ստուգվում է նաև վարորդի առողջական վիճակը: Ըստ աշխատանքային կանոնակարգի, եթե երթի ընթացքում (սկզբնակետից մինչև վերջնակետ) մեքնայի հետ անսարքություն է լինում, ընկերությունը պարտավորվում է փոխարինել պահեստայինում եղած ավտուբուսով: Հունիսի 28-ին ժամը 17:00-ին, ավտոբուսը Հարավային ավտոկայարանից կանոնավոր ուղևորափոխադրում է կատարել Երևան –Ուֆա ուղությամբ: Հունիսի 29-ին ժամը 14:30-ին ավտոբուսը անսարքացել է Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում (Երևանից 800կմ): Վարորդները անմիջապես տեղյակ են պահել անսարքության մասին: Անսարքությունը վերացնելու վերաբերյալ աշխատանքներ են կատարվել, որից հետո ավտոբուսը շարժվել է Վոլգոգրադ: Նույն անսարքությունը նկատվել է Էլիստա քաղաքում: Տվյալ ժամանակահատվածում, ժամանակի սուղ լինելու առումով , ընկերությունը Երևանից պահեստային ավտոբուս չի ուղարկել, այլ ընկերության միջոցներով, ուղևորներին տեղափոխել են այլ տրանսպորտային միջոցներով: Որոշ ուղևորներ, իրենց ցանկությամբ, ճանապարհը շարունակել են իրենց իսկ միջոցներով, որի համար իրենց տոմսի գումարը ետ է վերադարձվել: Ինչ վերաբերում է անմարդկային վերաբերմունքին, տնօրենին հասնող աբսուրդ վերաբերմունքին, ընկերության հասցեին հնչող մեղադրանքներին՝ իրականությանը չեն համապատասխանում:Բոլոր ուղևորները անվտանգ տեղափոխվել են: Ունենք բոլորի անվանական ցանկը և տվյալները: Ողևորների դժգոհությունը գալիս է, ոչ թե վատ վերաբերմունքից, այլ ժամանակի հետ ընկած գրաֆիկի անհարմարությունից: ՛՛ԱՎԱԶԱՌ՛՛ ընկերությունը բոլոր ուղևորներից հայցում է իր ներողամտությունը, ժամանակի առումով անհարմարություն առաջացնելու համար»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/05/1071751/]ավելի վաղ[/url] հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 5-ին էլեկտրոնային նամակ և լուսանկարներ էր ստացել իր ընթերցողից, ով պատմում էր AVAZAR- BUS ընկերության ավտոբուսների «վատ վիճակի և տնօրինության՝ աբսուրդի հասնող վերաբերմունքի» մասին հետևյալը. «Ավտոբուսները շարժվել են Երևանից և ճանապարհին անընդհատ փչացել: Վրաստանում վերջացել է վառելիքը: Զարմանում ենք, թե ինչպես կարելի է մի երկրից մյուս երկիր շարժվել առանց վառելիքի: Մի կերպ հասնելով Վլադիկավկազ, նորից ավտոբուսը փչացել է: Առաջացած ծխից ուղևորները խողդվելով՝ դուրս են եկել ավտոբուսից, զանգահարել են տնօրենին, նա հանգիստ քնած էր և չբարեհաճեց հեռախոսն անգամ վերցնել: Ուղևորները, ընդ որում՝ 85-ամյա տատիկն ու երեխաներ, չգիտեին որտեղ սպասեն այդ շոգ ու կրակին: Մոտեցել են զինվորներ և փորձել կարգի բերել ավտոբուսը: Ավտոբուսը մի կերպ հասել է Բուդյոնովսկ ու նորից փչացել: Այս անգամ ուղևորներն են հրել ավտոբուսը, որ տեղաշարժվի: Ուղևորներից մի քանիսը չդիմանալով՝ տաքսիներ են վարձել և գնացել: Ավտոբուսը դուրս է եկել հունիսի 28-ին ժամը 17:00-ին և պետք է ամսի 30-ին առավոտյան ավտոբուսը լիներ նշանակված վայրում, սակայն անցել է 2 օր, բայց ճանապարհի 50 տոկոսն էլ չի անցել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր