211652_close_icon
views-count13603 դիտում article-date 23:39 06-07-2017

Հայկական երաժշտությունը՝ 1 հայ և 9 արաբ պատանիների մեկնաբանությամբ

Հուլիսի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ՝ նվիրված «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին: Համերգը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, իսկ լիբանանահայ դաշնակահարուհի, «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգի գեղարվեստական ղեկավար Ռիտա Ասսիլյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Հնչեցին հայ մեծանուն երգահանների` Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները՝ 1 հայ և 9 արաբ պատանի երաժիշտների կատարմամբ: Հայաստանից լիբանանցի հյուրերի համար ելույթ ունեցավ մեներգչուհի Արփի Սինանյանը:

Նմանատիպ նյութեր