211652_close_icon
views-count9844 դիտում article-date 21:22 06-07-2017

Հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Հալեպում Թուրքիայի գործողությունների

Սիրիայի հյուսիսում` Աֆրին քաղաքում, Թուրքիայի գործողությունների դեմ բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես նշում է աղբյուրը` այս մասին հայտնել է քրդական «Սիրիական ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Աֆրինի փողոցներ բողոքի ցույցի: Դրանք քրդեր են, արաբներ, քրիստոնյաներ, ալավիներ և շիաներ: Նրանք դուրս են եկել՝ միաձայն հայտարարելու, որ դեմ են Սիրիայում թուրքական ուժերին և թուրքական զինուժի՝ Աֆրին մտնելուն»,- հայտնել է նա: Ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելու միջազգային հանրությունից խիստ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի քայլերի նկատմամբ: Խեդուն հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում թուքական հրետանին գնդակոծել է Աֆրինի բնակեցված շրջանները, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ, մահացել են մեկ կին և երկու երեխա:

Նմանատիպ նյութեր