211652_close_icon
views-count38511 դիտում article-date 17:44 06-07-2017

Ավտովթարներ Երևանում տուժածների մեջ են «Բեկոն»-ի մենեջերը, «Յունիբանկ»-ի բաժնի պետը, «Հայէկոնոմբանկ»-ի առաջատար մասնագետը. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 5-ին, Երևանում տեղի են ունեցել մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ժամը 10:50-ի սահմաններում Օրբելի եղբայրների փողոցի թիվ 23 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Ռաֆայել Սիմոնյանի վարած Mitsubishi մակնիշի 03 RR 010 համարանիշի և 65-ամյա Լևոն Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 VQ 033 համարանիշի ավտոմեքենաները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 63-ամյա Վիկտորիա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Հովհաննիսյանը աշխատում «Յունիբանկ» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի պետ, իսկ Ռ. Սիմոնյանը ՝ «Բեկոն» խանութ-սրահի մենեջեր: Նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում Նոր Արեշի 7-րդ փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Վանուշ Կարապետյանի վարած Daewoo մակնիշի P 014 MH 190 RUS համարանիշի և 32-ամյա Արման Խաչատրյանի վարած Chery մակնիշի 29 ՍՏ 808 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Խաչատրյանն աշխատում է Հայէկոնոմբանկ ՓԲԸ-ում՝ որպես առաջատար մասնագետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վթարների փաստով հետաքննություն է կատարվում ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Դարբինյանի կողմից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր