211652_close_icon
views-count11906 դիտում article-date 12:04 06-07-2017

Գարի Կասպարովը վերադառնում է մեծ շախմատ. BBC

Grand Chess Tour-ի կազմակերպիչները հայտարարել են, որ Սենտ-Լուիսում նախատեսված արագ շախմատի ամերիկյան մրցաշարին մասնալցելու է նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.bbc.com/russian/news-40515379]BBC[/url]-ին: Կասպարովը ստացել է Սենտ-Լուիսի մրցաշարին մասնակցության wild-card: Այս մրցաշարին մասնակցելու է նաև Հիկարու Նակամուրան, ինչպես նաև Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և ուրիշներ: «Երևում է, որ ես կբարձրացնեմ մասնակիցների միջին տարիքը և կնվազեցնեմ միջին վարկանիշը»,- թվիթերում գրել է Գարի Կասպարովը, որն այս պահին ընդհանրապես վարկանիշ չունի: Գարի Կասպարովը աշխարհի չեմպիոն է դարձել 1985թ., պատմական խաղում հաղթելով Անատոլի Կարպովին: 2005 մարտի 10-ին Գարի Կասպարովը հայտարարել է մեծ շախմատից հեռանալու որոշման մասին: Եվ դրանից հետո մասնակցել է միայն ցուցադրական մրցույթներին: Բացի այդ մինչև 2010-ը նա նորվեգական գրոսմայստեր Մանգուս Կարլսենի անհատական մարզիչն է եղել: Մինչև 2006-ը նա միանձնյա գլխավորում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը: Նրա ռեկորդը՝ 2851 միավոր, գերազանցել է Մագնուս Կարլսենը 2013-ին: Թողնելով մեծ շախմատը, Կասպարողը ներգրավվել է Պուտինի վարչակարգի դեմ քաղաքական պայքարում: Որպես ընդդիմադիր գործիչ, Կասպարովը մասնակցել է մի շարք քաղաքական գործընթացների, մասնակցել Քաղաքացիական միացյալ ճակատն և «Համերաշխություն» ընդդիմադիր շարժումների կազմավորմանը: 2013-ին Գարի Կասպարովը լքել է Ռուսաստանը՝ իշխանությունների հալածանքների հետևանքով: Ներկայում մշտապես բնակվում է Նյու Յորքում, ունի նաև բնակարան Խորվաթիայում, որի քաղաքացիությունն է ստացել 2014-ին:

Նմանատիպ նյութեր