211652_close_icon
views-count8023 դիտում article-date 22:38 05-07-2017

ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա և Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հուլիսի 9-10-ն այցելել Ուկրաինա և Թուրքիա: [url=http://www.reuters.com/article/us-usa-diplomacy-tillerson-idUSKBN19Q2BT]reuters[/url]-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը: «Պետքարտուղար Թիլերսոնը հուլիսի 9-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Կիև, որտեղ նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, կառավարության երիտասարդ բարեփոխական անդամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Թիլերսոնը վերահաստատելու է ԱՄՆ-ի հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Ստամբուլ, կհանդիպի Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նմանատիպ նյութեր