211652_close_icon
views-count10734 դիտում article-date 22:19 05-07-2017

Գերմանիայում թուրքական լրտես է բացահայտվել

Գերմանիայում բացահայտվել է ևս մեկ թուրք լրտես, ով տեղեկություններ է փոխանցել Թուրքիայի հատուկ ծառայություններին Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների մասին, այս մասին գրում է [url=https://anfenglish.com/features/voice-recording-of-mIt-agent-mustafa-karatas-s-conversations-20801]ANF[/url] գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ Մուսթաֆա Քարաթաշ անունով լրտեսը պարբերաբար կապ է հաստատել Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ, նրա ձեռքին հայտնաբերվել է մահափորձեի մի ամբողջ ցուցակ: Ձերբակալման հիմք են հանդիսացել 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնց ընթացքում լրտեսը Թուրքիայի հատուկ ծառայությանն է ներկայացրել տեղեկություններ Եվրոպայում գտնվող քուրդ գործիչների գործունեության, հանդիպումների մասին, ինչպես նաև նրանց անձնական կապերի մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, Մուսթաֆա Քարաթաշի ձերբակալության վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չի տարածվել: Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ երկրի թշնամիներին աշխարհի ցանկացած ծայրում գտնելու կոչերից հետո Եվրոպայում հաճախացել են թուրք լրտեսների բացահայտման դեպքերը:

Նմանատիպ նյութեր