211652_close_icon
views-count6817 դիտում article-date 20:34 05-07-2017

Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նախապատրաստված ահաբեկչությունը: Այդ մասին հայտնում է TACC-ը: Նրանք նախատեսել էին հարձակում իրականացնել թուրքական գլխավոր ընդիմադիր Ազգային Հանրապետական կուսակցության «Արդարության երթ»-ի մասնակիցների նկատմամբ: Նրանք ոտքով Անկարայից Ստամբուլ են քայլում՝ ի նշան բողոքի իրենց կուսակից Էնիս Բերբերօղլու ազատազրկման: Թուրքական Կայսերի նահանգի ոստիկանության աշխատակիցները վեց գրոհային են ձերբակալել: Նրանց հետքի վրա ընկնել հաջողվել է ձեռք բերած հետախուզական տվյալների շնորհիվ:

Նմանատիպ նյութեր