211652_close_icon
views-count26669 դիտում article-date 19:16 05-07-2017

Մոսկվան Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականությունը

Ռուսաստանին ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք Բաքվի օդանավակայան են ժամանում: Այդ մասին փոխանցում է Interfaxs-ը։ «Բազմիցս պահանջել ենք դադարեցնել այդ վրդովեցուցիչ պրակտիկան, պարզաբանել 7 պատշաճ գնահատական տալ Հեյդար Ալի7ի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց վարքագծին, այդ թվում նա7՝ ՌԴ-ում Բաքվի դեսպանատուն բողոքի նոտաների միջոցով»,-նշել են գերատեսչությունում։ Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ հայկական ազգանունով, անունով ու հայրանունով ռուսաստանցիները Բաքվի օդանավակայնում սովորականից ավելի երկար են պահվում, ինչից հետո իրենց իսկ հաշվին բռնի կերպով հետ են ուղարկում։ «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցի քաղաքացիները իսկապես խտրականության են ենթարկվում ըստ էթնիկ պատկանելության։ Տարեսկզբից Ռուսաստանի 25 քաղաքացու թույլ չեն տվել մտնել Ադրբեջան»,- ընդգծել են ԱԳՆ-ում։ Գերատեսչության ներկայացուցիչները նման պրակտիկան «երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի» են անվանել։

Նմանատիպ նյութեր