211652_close_icon
views-count5641 դիտում article-date 22:08 04-07-2017

Թուրքական ընդդիմությունը մտադիր է ՄԻԵԴ-ում բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները

Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: Ընդդիմադիր գործիչը անօրինական է համարում Թուրքիայի Ընտրական խորհրդի որոշումը, որով հանրաքվեի ժամանակ վավերական են ճանաչվել առանց դրոշմակնիքի քվեաթերթիկները։ Ընդդիմությունն արդեն դիմել է Թուրքիայի Գերագույն դատարան, բայց ապարդյուն։ Կուսակցության առաջնորդի կարծիքով Թուրքիան արագ վերածվել է միակուսակցական պետության։ «Գրեթե բոլոր պետական հաստատությունները դարձել են քաղաքական կուսակցության ճյուղերը։ Դա հսկայական վնաս է հասցնում մեր ժողովրդավարական, խորհրդարանական համակարգին»,- հայտնել է նա։

Նմանատիպ նյութեր