211652_close_icon
views-count9109 դիտում article-date 23:20 04-07-2017

Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան թուրքական զորքերը դուրս չի բերի Կիպրոսից

Թուրքական զինվորները կմնան Կիպրոսում անկախ կիպրյան հարցի շուրջ համաձայնագրի ապահովումից։ Այս մասին հայտնել է AP-ը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլույի խոսքով Անկարան չի ընդունի այնպիսի համաձայնագիր, որը նախատեսում է զորքերի դուրս բերում կղզու հյուսիսային մասից, ինչպես Հունաստանն ու Կիպրոսն են պնդում։ Շվեյցարիայում կիպրյան հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլից հետո Չավուշօղլուն նշել է, որ բոլոր նրանք, «ովքեր երազում են կղզուց թուրքական զորքերի դուրս բերման մասին, պետք է արթնանան»։

Նմանատիպ նյութեր