211652_close_icon
views-count6150 դիտում article-date 21:28 04-07-2017

Փախստականների հանրակացարանում դարձյալ հրդեհ է բռնկվել

Բաքվում փախստականների հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է Report-ը: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ հոսանքալարերի կարճ միացման հետեւանքով առաջացած հրդեհի արդյունքում 5 մարդ ծանր աստիճանի այրվածքներ է ստացել: Տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել, մյուսներին ամբուլատոր օգնություն են ցուցաբերել: Հրդեհաշիջման աշխատանքներին 6 հրշեջ մեքենա է մասնակցել: Շենքի չորս հարկերի բնակիչներն արդեն վերադարձել են իրենց տները, հինգերորդ հարկում երեք բնակարան ամբողջությամբ այրվել է:

Նմանատիպ նյութեր