211652_close_icon
views-count3964 դիտում article-date 20:03 04-07-2017

Հալեպում վերականգնում են պատմական կառույցները

Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի նախկին տեսքը: Այդ մասին հայտաարարել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին։ «Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- ասել է նա: Տնօրենը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր