211652_close_icon
views-count6294 դիտում article-date 15:05 04-07-2017

Սեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան

Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցեց աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չարդարացան` ոչ մի մասնակից եզրափակչում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսեց հայ հրաձիգների մրցելույթների մասին. «Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը և անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է և տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց: Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է: Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարևոր է, քանի որ առջևում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի և Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը: Մարզիչը նշեց, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում և կմասնակցեն ներքին մրցաշարերին:

Նմանատիպ նյութեր