211652_close_icon
views-count9626 դիտում article-date 23:04 03-07-2017

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացավ 4-րդ հորիզոնական

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, երեք կետով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված հուլիսյան վարկանիշային աղյուսակում և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Արոնյանի ընթացիկ վարկանիշն ավելացել է 16 կետով և այժմ կազմում է 2809 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ, 2677) և Վլադիմիր Հակոբյանը (79-րդ, 2667): Լավագույն եռյակը կազմում են Մագնուս Կարլսենը (Նովեգիա, 2822), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2812) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2810): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը (2451), Լիլիթ Մկրտչյանը` 54-րդը (2409):

Նմանատիպ նյութեր