211652_close_icon
views-count10136 դիտում article-date 22:51 03-07-2017

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին։ [url=http://artsakhpress.am/arm/news/69125/kkhmk-nerkayacucichnern-aycelel-en-zaven-karapetyanin.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանին սահմանին հայկական ԶՈՒ զինծառայողի, իբր, գերի ընկնելու մասին։ Ավելի ուշ գերատեսչությունը տարածել էր տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Տղամարդը հայտարարել է, թե ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է, սակայն այդ գյուղում նման անուն-ազգանունով մարդ երբեք չի բնակվել։ Պարզվել է՝ նա բնակվել է Վանաձորում։ Մանկատանը մեծացած Զավեն Կարապետյանը հոգեկան խնդիրներ ունի։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ծանոթները նրա մասին տեղեկություն չեն ունեցել։

Նմանատիպ նյութեր