211652_close_icon
views-count14653 դիտում article-date 17:28 03-07-2017

Երևանում կբացվի ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ (Բոբբի) Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը հուլիսի 7-12-ը կգործի Ժողովրդական արվեստի կենտրոնում: Հեղինակն այս ցուցադրությամբ փորձում է աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ այն երկիրը, որին սիրահարվել է տեսարան առ տեսարան, կադր առ կադր, որոնք ճանապարհ ցույց տվող ոտնահետքերի պես ուղղորդում են բացահայտելու Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, բնապատկերներն ու դրանցում ապրող մարդկանց: Ցուցահանդեսի բացման օրը կհնչեն հայկական ժողովրդական մեղեդիրներ՝ դուդուկահար Արսեն Պետրոսյանի և քանոնահարուհի Սուսաննա Մանասերյանի կատարմամբ, կցուցադրվեն Ռոբերտ Վայցների կողմից «Դրոն» տիպի տեսախցիկով Հայաստանում նկարահանած տեսարաններ՝ թռչնաթև բարձունքից: ### Ամերիկացի լուսանկարիչ է: Ծնվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Ավարտել է Քենթի պետական համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը: Լուսանկարել սկսել է 12 տարեկանից: Մրցանակների արժանացած նրա լուսանկարները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: Ռոբերտ Վայցների աշխատանքները ներառվել են աստղագիտության, օվկիանոսագիտության, բնագիտության, էկոհամակարգերի և ճարտարապետական հետազոտությունների ոլորտներում: Վայցները ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ բացահայտելով կապույտ մոլորակի բազմաթիվ հեռավոր անկյուններ, առօրյայի մեջ գտնելով անսովորն ու անտեսանելին: Ռոբերտը 2016 թվականից ճանապարհորդում է Հայաստանում։ Այժմ բնակվում է Երևանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր