211652_close_icon
views-count7700 դիտում article-date 13:20 03-07-2017

«Շիրակ» և TotoGaming. այսուհետ միասին

Հունիսի 29-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացավ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ» - «Գորիցա» (0:2) հանդիպումը: Հանդիպումից հետո մարզադաշտի Մամլո ասուլիսների սրահում տեղի ունեցավ «Շիրակ» ՖԱ-ի և TotoGaming ընկերության համագործակցության մեկնարկն ազդարարող մամլո ասուլիսը։ TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը, չբացելով բոլոր փակագծերը, նշեց. «Ընկերությունն իր պարտքն է համարում աջակցել սպորտին և, այս դեպքում, ֆուտբոլին։ Համագործակցությունը միտված է զարգացնել սպորտը։ «Շիրակ» ՖԱ-ն վերջին տարիների ամենաակտիվ և ամենահետաքրքիր, խարիզմատիկ թիմերից մեկն է: Հենց այդ պատճառով է, որ ընտրել ենք «Շիրակը»։ Առաջնահերթ խնդիրը սպորտի զարգացումն է»։ Այն հարցին, թե ինչ հաջողություններ պետք է գրանցվեն, որպեսզի համագործակցությունը լինի շարունակական, Էդգար Դավթյանը պատասխանեց. «Դժվար է մեկ կետով պատասխանել, բայց կարծում եմ՝ լավագույն արդյունքը կլինի այն, որ մրցաշրջանի վերջում «Շիրակի» ֆուտբոլիստներն ու ակումբի մնացած անդամները ուրախ լինեն, որ հենց մենք ենք իրենց ընկերը։ Դա մեզանից շատ մեծ ծավալի աշխատանք է ակնկալում, և իրենց գնահատականը հենց կլինի լավագույն ցուցանիշը»։ «Շիրակ» ՖԱ–ի հանրության հետ կապերի ղեկավար Աննա Թադևոսյանը նշեց, որ համագործակցությունը կնպաստի ամբողջ Գյումրի քաղաքի սպորտային ակտիվության բարձրացմանը, և, իհարկե, կիրականացվեն այդ նպատակին ուղղված միջոցառումներ։ Մամլո ասուլիսի վերջում ներկայացվեցին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տնային և արտագնա մարզաշապիկները՝ արդեն իսկ TotoGaming-ի տարբերանշանով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր