211652_close_icon
views-count17284 դիտում article-date 22:12 02-07-2017

Իրանը 300 մլն դոլար կծախսի հրթիռային ծրագրի զարգացման վրա

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նախագահ Ալաեդին Բորուջերդին հայտարարել է հրթիռային ծրագրի զարգացման վրա մոտ 300 մլն դոլար ծախսելու Թեհրանի պլանների մասին։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։ «Մոտ 300 մլն դոլար հատկացվել է հրթիռային ծրագրի զարգացմանը, միևնույն ժամանակ նույնքան գումար ուղղվել է Իսլամական հանրապետության պահակազորի «Կոդս» ստորաբաժանմանը, առանց որոնց ահաբեկիչներն արդեն կիշխեին Դամասկոսում և Բաղդադում»,-ասել է Բորուջերդին։ Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նման քայլի նպատակն է դարձել Թեհրանի հակազդումը Վաշինգտոնին, որն «աջակկցում է ահաբեկչական խմբավորումներին»։ «Հաշվի առնելով այն, որ ամերիկացիներն ու տարածաշրջանում նրանց դաշնակիցներն աջակցում են այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ն ու «Ջեբհաթ ալ-Նուսրան», ակնհայտ է դառնում, որ մեր թշնամիները ցանկանում են կրկին ճնշում գործադրել մեզ վրա»,-կարծում է Բորուջերդին։

Նմանատիպ նյութեր