211652_close_icon
views-count12486 դիտում article-date 14:37 02-07-2017

Քաթար ուղարկված Թուրքիայի զինծառայողների թիվը կարող է հասնել 1000-ի

Քաթարի հետ անցկացվող համատեղ վարժանքներին ներգրավվելու համար Քաթար է ժամանալ Թուրքիայի զինուժի հերթական խումբը: Այս մասին երկու օր առաջ հայտնել է Քաթարի պաշտպանության նախարարը, փոխանցում է «Ալ-Ջազիրա» լրատվակայքը: Վարժանքները անցկացվում են Քաթարի և Թուրքիայի միջև կնքված պաշտպանական ոլորտի համաձայնագրի շրջանակներում: Ավելի վաղ Քաթար էին ժամանել Թուքրայի ԶՈւ 23 զինծառայող և 5 զրահամեքենա: Քաթար ժամանած նոր խմբի քանակի և սպառազինության մասին տվյալներ չեն նշվում: Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Քաթարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Քաթարում: Հունիսի 25-ին Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտել էր, որ Քաթարի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ վարժանքները նախատեսվում էին անցկացվել իսլամական «Էյդ ալ-Ֆիտռ» տոնից հետո, որը սկսվել էր հունիսի 25-ին: Ըստ «Հյուրիեթի»՝ Քաթար ուղարկված Թուրքիայի զինծառայողների թիվը կարող է հասնել 1000-ի:

Նմանատիպ նյութեր