211652_close_icon
views-count5239 դիտում article-date 13:05 02-07-2017

Մաքքեյնը բանակցություններ է վարել Աբու Դաբիի արքայազնի հետ

ԱՄԷ-ում գտնվող ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը բանակցություններ է վարել Աբու Դաբիի ժառանգորդ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդի հետ: Էմիրությունների WAM տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ հանդիպման թեման էր ահաբեկչության դեմ պայքարը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Անդրադարձել են նաև ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերմանն ու չեզոքացմանը:

Նմանատիպ նյութեր