211652_close_icon
views-count21464 դիտում article-date 11:56 02-07-2017

Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 2-ին և 3-ին երկրի գրեթե ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է սպասվում: Տեղեկացնում է «interpressnews»-ը։ Արևելյան շրջաններում ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի, սակայն, Արևմտյան Վրաստանում առաջիկա օրերին կգրանցվի 40 աստիճան տաքություն: Օդերևութաբանները հիշեցում են, որ երկրում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2005թ․ Հարավային Վրաստանի Մարտվիլի շրջանում։ Ջերմաչափերի սյուներն այդ ժամանակ ցույց են տվել 42 աստիճան տաքություն: Մայրաքաղաք Թբիլիսիում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1991 թ․՝ 36,5 աստիճան:

Նմանատիպ նյութեր