211652_close_icon
views-count13686 դիտում article-date 19:03 01-07-2017

Արա Պողոսյան. Հաջորդ տարի կունենանք բասկետբոլի կանանց ազգային հավաքական

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է հաջորդ տարի ստեղծել կանանց ազգային հավաքական: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը. «Մ 16 եւ Մ 18 տարեկան աղջիկների հավաքականների ծրագիրը նրա համար է, որ մենք ունենանք մարտունակ ազգային հավաքական: Նախատեսում ենք, որ կանանց ազգային թիմը կխաղա Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, ինչպես տղամարդիկ: Տարիքային թիմերից 4-5-ական աղջիկներ կհամալրեն ազգային հավաքականի կազմը: Մարզիչները կորոշեն, թե որ խաղացողները կլինեն: Կարծում եմ, նրանք բարձր մակարդակով հանդես կգան ազգային թիմում: Կանանց հավաքականում կունենանք նաեւ Ամերիկայի ու Եվրոպայի հայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ»,- ասաց Արա Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր