211652_close_icon
views-count9813 դիտում article-date 15:55 01-07-2017

Ստվերային տնտեսության ծավալով Ադրբեջանն աշխարհի առաջատար երկիրն է

Դիպլոմավորված և արտոնագրված հաշվապահների ասոցիացիան հրապարակել է աշխարհում ստվերային տնտեսության վերաբերյալ հետազոտությունը: Վարկանիշում ներառված է 28 երկիր: Ադրբեջանն առաջին տեղում է ստվերային տնտեսության ծավալով: Այնտեղ ստվերային տնտեսությունը հավասար է ՀՆԱ 67%-ին: Երկրորդ տեղում Նիգերիան է ՀՆԱ 48%-ի չափով, երրորդ Ուկրաինան՝ 46%, չորրորդում՝ Ռուսաստանը 39%-ով: Ամենացածր արդյունքները գրանցվել են ԱՄՆ-ում (ՀՆԱ 7.8%), Ճապոնիայում (10%), Չինաստանում (10.2%): 2016 թվականին համաշխարհային տնտեսությունում ստվերայինի ծավալը հավասար է ՀՆԱ 22.66%-ին: Հետազոտությունն իրականացվում է առաջատար ձեռնարկատերերի շրջանում անցկացված հարցումներով և փորձագետների եզրակացությունների հիման վրա: Ստվերային տնտեսության ծավալը գնահատելիս հաշվի են առնվում այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են սպառողական ծախսերը, ներդրումները, մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ-ն, հարկերի համամասնությունը ՀՆԱ-ում, պետական ծախսերը, ՀՆԱ աճի տեմպերը և այլն:

Նմանատիպ նյութեր