211652_close_icon
views-count3988 դիտում article-date 09:41 01-07-2017

Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից

Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին ազատագրվել է «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման գրոհայիններից: Իսլամիստներից մաքրված գյուղերում վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այդ մասին հայտնում է Agence France Presse-ը: «ԻՊ-ն դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո», - հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Նրա խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից: Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը:

Նմանատիպ նյութեր