211652_close_icon
views-count13023 դիտում article-date 23:19 30-06-2017

Գերմանիայի ներքին գործերի նախարարը երկրում Էրդողանի ելույթն արգելելը ճիշտ է համարել

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն ճշմարիտ է համարել այն որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: Այդ մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: «Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:

Նմանատիպ նյութեր