211652_close_icon
views-count14723 դիտում article-date 22:24 30-06-2017

Թուրքիայի Ուրֆա նահանգում գրանցվել է 60 աստիճան շոգ

Թուրքիայի Ուրֆա նահանգում այսօր գրանցվել է 60 աստիճան շոգ: Այս մասին հայտնում է haber7.com կայքը: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը`Սիրիային սահմանամերձ Ուրֆայում նման ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել էր 30 տարի առաջ: Նշվում է, որ օրվա երկրորդ կեսին ջերմաստիճանը սկսել է իջնել մինչև 45 աստիճան: Սակայն ջերմաստիճանի աննախադեպ բարձրացման հետ կապված ոչ աշխատանքային օր չի հայտարարվել և քաղաքացիներն աշխատել են անասելի շոգի պայմաններում:

Նմանատիպ նյութեր