211652_close_icon
views-count7534 դիտում article-date 21:34 30-06-2017

Թուրքիայում 87 զինվոր հոսպիտալացվել է սննդային թունավորման ախտանշաններով

Թուրքիայի Մուղլա նահանգում 87 զինվոր է հոսպիտալացվել սննդային թունավորման ախտանշաններով: Այդ մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը: Զինվորների մոտ նկատվել են որովայնի շրջանում սուր ցավեր և հաճախակի փսխումներ: Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման չորրորդ դեպքն է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր: Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:

Նմանատիպ նյութեր